Հայաստանի հետ պայմանական 500 կմ երկարությամբ սահմանն անցնում է բարդ տեղանք ունեցող տարածքով, որի ամրապնդման համար անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից պաշտպանական կառույցներ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը՝ խորհրդարանում 2025 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել նոր հրամանատարական ստորաբաժանումների և ռազմական կազմավորումների ստեղծումը բարձրադիր վայրերում ծառայելու, նաև հետախուզական ծառայությունների համար։