Հետևեք մեզ։

Երվանդ Քոչարի թանգարանից թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը սուտ է․ թանգարանի ներկայացուցիչ

16:01, 19 նոյեմբեր 2024
Երվանդ Քոչարի թանգարանից թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը սուտ է․ թանգարանի ներկայացուցիչ

Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ 7 գործերի անհետանալու վերաբերյալ տարածված տեղեկատվությունը կեղծ է։

«Լրատվական կայքում տեղ են գտել «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատախանող և գործարար համբավն արատավորող տեղեկատվություններ։ Մասնավորապես, «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ից  500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ»։ Սույնով հայտնում եմ, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է»,- ասված է թանգարանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Բարսեղյանի հայտարարության մեջ։

Վերլուծական