Հետևեք մեզ։

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

16:21, 19 նոյեմբեր 2024
Սրբուհի Գալյանն ընդունել  է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել  է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք  օրակարգային հարցեր: Մասնավորապես՝  կողմերը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին  և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին:

Արդարադատության նախարարը շեշտել է հանրության լայն շրջանակներում դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծումը: ԵՄ դեսպանը կարևորել է այս ուղղությամբ տարվող ԵՄ-Հայաստան երկխոսության հանձնառությունը: Զրուցակիցներն անդրադարձել են  նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին:

Կողմերն արձանագրել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի դերն ու փուլային շարունակականությունը:  

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

Վերլուծական