Ռուսաստանը մարդկանց կոչ է արել լքել Զապորոժիեի շրջանի 18 բնակավայր, այդ թվում՝ ատոմակայանի մոտ Էներգոդարը՝ Կիևի կողմից հնարավոր հարձակումից առաջ:
Այս մասին հայտնում է BBC-ն, որի հետ զրույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ ատոմակայանի մոտ բնակիչների տարհանումը վկայում է ատոմակայանի շուրջ ռուսական և ուկրաինական ուժերի միջև ծանր մարտերի հավանականության մասին:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի տարածքը դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր։