ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի հանրությանն են ներկայացնում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը։
Որպես թանգարանների ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսի շրջանակում Վանաձորի կերպարվեստի թանգարանում կանցկացնի լինոփորագրության վարպետության դասեր:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը: