Հետևեք մեզ։

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ առաքելությանը

18:29, 19 նոյեմբեր 2024
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ առաքելությանը
Նոյեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ֆինանսների պրակտիկայի, մրցունակության և ներդրումերի բաժնի ղեկավար Սեսիլ Նիանգը և մասնավոր հատվածի ավագ մասնագետ Տուգբա Գուրքանլարին։
 
 
Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Էդգար Զաքարյանը։
 
 
Հանդիպման հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը։ Քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ ձեռնարկատիրության ռազմավարության ու ՓՄՁ-ների զարգացման խթանումը, նորարարությունների արդյունավետ կիրառումը, տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը։
 
 
Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը, զարգացման հիմնական ուղղություններն ու կառավարության քայլերը՝ ուղղված մասնավոր հատվածի ընդլայնմանը և արտահանման ռազմավարության մշակմանը։
 
 
Երկուստեք բարձր է գնահատվել ձևավորված համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը տարբեր ուղղություններով։

Վերլուծական