Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը վիետնամցի իր գործընկերոջը փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

18:48, 19 նոյեմբեր 2024
Ալեն Սիմոնյանը վիետնամցի իր գործընկերոջը  փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով և հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ:

 

Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանական հարաբերություններին և դրանց նոր տեմպ հաղորդելու գործնական քայլեր քննարկել:

 

Բացի միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերից` քննարկումների առանցքում են եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

 

ՀՀ ԱԺ նախագահը վիետնամցի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

 

Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Վիետնամի Ազգային ժողովի տարածքում և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: