Հետևեք մեզ։

Քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս խաղաղության օգտին, արժանի են աջակցության. Լավրով

19:40, 19 նոյեմբեր 2024
Քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս խաղաղության օգտին, արժանի են աջակցության. Լավրով

Քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օգտին, արժանի են աջակցության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։

 

«Թրամփն ասել է, որ ինքը խաղաղության նախագահ է, ոչ թե պատերազմի, և մարդիկ, քաղաքական գործիչները, ովքեր հայտարարում են, որ իրենք խաղաղություն են ուզում և ոչ թե պատերազմ, ընդհանրապես արժանի են աջակցության»,- ասել է նա G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

 

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը նույնպես ողջունում է խաղաղության նախաձեռնությունները, որոնք գալիս են Չինաստանից և Բրազիլիայից։

 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի փոխարեն։ Նա նաև ընդգծել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է ընդամենը 24 ժամում հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի խոսքերը, տվյալ հակամարտությունն անվանել է չափազանց բարդ խնդիր՝ մեկ օրում լուծելու համար։

 

Վերլուծական