Հետևեք մեզ։

Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը

17:14, 19 նոյեմբեր 2024
Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը

Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ մեկը: Երկու քվեաթերթիկ փչացրել են: 

 

Փոխնախագահ Բադրա Գունբան դարձել է երկրի ղեկավարի պաշտոնակատար։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի նախագահը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել: Արդեն մի քանի օր է՝ Աբխազիայում չեն դադարում բողոքի ցույցերը: Ընդդիմադիրները դեմ են արտահայտվել ինքնահռչակ հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացմանը։ Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է Աբխազիայի տնտեսական ինքնիշխանությունը։ Ընդդիմության ներկայացուցիչները նոյեմբերի 15-ին գրավել են կառավարական շենքերը Սուխումում՝ պահանջելով նախագահ Բժանիայի և կառավարության հրաժարականը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները