Հետևեք մեզ։

Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով

20:33, 19 նոյեմբեր 2024
Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով

2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով Թորգոմ Ասատրյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ևս երեք ամսով երկարացրել է նրա կալանավորման ժամկետը։

 

Այս դրվագով մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ իբրև վերջինիս նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է 2023թ․ փետրվար ամսից։

 

Արարատ Միրզոյանի մահափորձի վարույթից՝ Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ անջատված մասով գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանի վարույթում է, գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Գործով արդեն իսկ հարցաքննվել է Արարատ Միրզոյանը։

Վերլուծական