Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը

20:54, 19 նոյեմբեր 2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնակցել է «Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես»-ի նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը:
 
 
Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության առիթով: Արայիկ Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ միջոցառումը դառնում է ավանդական, որին մասնակցում են նաև արտերկրից:
 
 
«Նամականիշը գիտելիք է, և նման միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ այստեղ գործ ունենք գիտելիքի ևս մի կրիչի հետ: Դա պետք է պատշաճ կերպով ներկայացնենք մեր հանրությանը՝ աշակերտներին, ուսանողներին, որովհետև այստեղ գալով՝ նրանք ծանոթանում են պատմական տարբեր դրվագներին, փոստի պատմությանը, իմանում են, որ նամականիշը պետության կարևորագույն հատկանիշներից է: Եվ այն պետությունները, որոնք ունեն նամականիշ, նշանակում է՝ ինքնիշխանության, սուվերենության որոշակի աստիճանի վրա են: Կարծում եմ՝ այս ուղղությունը պետք է զարգացնենք: Մենք մեր կողմից փորձում ենք այդ ջանքը գործադրել, բայց նաև կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Վերլուծական