Հետևեք մեզ։

Իսրայելի և «Հեզբոլահ»-ի միջև ընթացող պատերազմի ավարտը տեսանելի է. Հոխշտայն

18:13, 19 նոյեմբեր 2024
Իսրայելի և «Հեզբոլահ»-ի միջև ընթացող պատերազմի ավարտը տեսանելի է. Հոխշտայն

«Իսրայելի և «Հեզբոլահ»-ի միջև ընթացող պատերազմի ավարտը տեսանելի է», - այսօր Բեյրութում հայտարարել է Սպիտակ տան հատուկ բանագնաց Ամոս Հոխշտայնը։ Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը։

 

Լիբանանի մայրաքաղաքում նա հանդիպել էր երկրի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։ Հանդիպման ընթացքում Հոխշտայնը լիբանանցի պաշտոնյաներին է ներկայացրել կրակի դադարեցման ամերիկյան առաջարկները։

 

«Բանակցությունները շատ կառուցողական էին։ Մենք շարունակում ենք նվազեցնել կողմերի միջև եղած հակասությունների թիվը։ Այժմ եկել է վերջնական որոշում կայացնելու պահը», - նշել է ամերիկացի դիվանագետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները