Հետևեք մեզ։

Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ իրեն պաշտպանելու համար. Էրդողան

19:38, 19 նոյեմբեր 2024
Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ իրեն պաշտպանելու համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից թարմաված միջուկային դոկտրինի հրապարակումը պատասխան միջոց է, ՆԱՏՕ-ն պետք է մտածի այդ մասին:

 

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի այս դիրքորոշումն առաջին հերթին, իր դեմ ուղղված վարքագծի դեմ ընդունված միջոց է: Ռուսաստանի այս քայլը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից», – ասել է Թուրքիայի ղեկավարը Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ իրեն պաշտպանելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները