Հետևեք մեզ։

Միջազգային մանկական խաղաղության մրցանակ՝ աֆղանստանից 17-ամյա Նիլա Իբրահիմիին

23:13, 19 նոյեմբեր 2024
Միջազգային մանկական խաղաղության մրցանակ՝ աֆղանստանից 17-ամյա Նիլա Իբրահիմիին

Աֆղանստանից 17-ամյա Նիլա Իբրահիմին երեքշաբթի արժանացել է Միջազգային մանկական խաղաղության մրցանակին, որը ստացել են  այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության ակտիվիստ Գրետա Թունբերգը և աղջիկների կրթության օգտին պայքարող ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը, հաղորդում է CNN-ը։

 

Իբրահիմին մրցանակը ստացել է Աֆղանստանում «աղջիկների իրավունքների համար պայքարող իր խիզախ աշխատանքի համար», որտեղ կանանց իրավունքները զգալիորեն սահմանափակվել են 2021 թվականին թալիբների իշխանության գալուց ի վեր: Դեռևս իր մրցանակից առաջ Իբրահիմին լայն ժողովրդականություն ձեռք բերեց համացանցում, երբ իր ձայնն օգտագործեց՝ Քաբուլի կրթական իշխանությունների վրա ճնշում գործադրելով՝ աշակերտուհիների հրապարակային երգելու արգելքը հանելու համար:

 

Իբրահիմին տեսագրել էր իր երգը, իսկ եղբայրը տեսանյութը տեղադրել էր սոցցանցերում։

«IAmMySong» արշավը մեծ ժողովրդականություն ձեռք բերեց, և շաբաթներ անց արգելքը հանվեց:

«Առաջին անգամն էր, որ մտածեցի. «Եթե ես իսկապես ուզում եմ դա, եթե իսկապես կարծում եմ, որ սա այն ապրելակերպն է, որը ես ուզում եմ ապրել, ես կարող եմ բարձրաձայնել, և դա կարող է ընդունվել»,- պատմել է նա տեսաուղերձում:

Վերլուծական