Հետևեք մեզ։

Ասկերանի մոտ ադրբեջանական մեքենա է շրջվել, կան զոհեր

00:54, 08 մայիս 2023
Ասկերանի մոտ ադրբեջանական մեքենա է շրջվել, կան զոհեր

Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում՝ Ասկերանին մոտ, շրջվել է ադրբեջանցիներ տեղափոխող մեքենան, կան զոհեր։ Դեպքի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը շրջվել է։ Վարորդն ու ուղևորներից մեկը մահացել է, մյուս ուղևորը վնասվածքներ ունի։