Այս պահին Ուկրաինան փորձում է ԱԹՍ-ների միջոցով ներխուժել Կալուգայի և Վորոնեժի մարզեր: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ՀՕՊ-ի աշխատանքը նկատվել է Կոզելսկի և Սուխինիչի շրջաններում։
Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են նաև Վորոնեժում տեղի ունեցած հարձակման մասին։
«Վորոնեժի մարզում ավելի քան հինգ անօդաչու թռչող սարք է հարձակվել բացառապես քաղաքացիական արտադրանք արտադրող արդյունաբերական ձեռնարկության վրա։ Հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, աշխատակիցները տարհանվել են»,– գրում է ՌԻԱ Նովոստի-ն։