Հետևեք մեզ։

Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել. «Հրապարակ»

08:46, 20 նոյեմբեր 2024
Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում` քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում` ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի հրաժարականների հարցը: Ինչպես հայտնի է` երկուսին էլ հայտնի SMS-ներն ուղարկվել են:

 

Զեյնալյանը հնազանդվել է` անմիջապես երեկ հրաժարական տալով, Աղազարյանը դիմադրում էր, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի։

 

Արձանագրենք, որ վարչապետը՝ ինքը, հաշվետու է խորհրդարանին, որն ընտրում է նրան: Հակառակը` երբ ինքն է պարտադրում, որ դիմումներ գրեն, Սահմանադրության ոտնահարում է»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: