Հետևեք մեզ։

Ես հակված կլինեի դրան. Քիսինջերը` Պուտինի հետ անձամբ բանակցելու և ռուս֊ուկրաինական բանակցությունների վերսկսման մասին

01:02, 08 մայիս 2023
Ես հակված կլինեի դրան. Քիսինջերը` Պուտինի հետ անձամբ բանակցելու և ռուս֊ուկրաինական բանակցությունների վերսկսման մասին

Չինաստանի միջնորդությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները  կվերսկսվեն այս տարվա ավարտին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը` CBS-ին տված հարցազրույցում։

 

Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը կարող է շրջադարձային կետի մոտենալ։ «Հիմա, երբ Չինաստանը մտել է բանակցությունների մեջ, ամեն ինչ իր տեղը կընկնի: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք կխոսենք բանակցային գործընթացների և նույնիսկ իրական բանակցությունների մասին», - ասել է 100 տարեկան դիվանագետը։

 

Նրան հարցրել են, թե արդյոք ամերիկացի առաջնորդի խնդրանքով կհամաձայնի՞ գնալ Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ «Ես հակված կլինեի դրան»,- պատասխանել է Քիսինջերը։ Նա հավելել է, որ Մոսկվա կմեկներ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի դերում։