Հետևեք մեզ։

Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի

10:21, 20 նոյեմբեր 2024
Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Մշտական ​​արբիտրաժային դատարան, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։։

2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան հայցադիմումի հիմնական փաստաթուղթը ներկայացրել է Հայաստանի դեմ Մշտական ​​արբիտրաժային դատարան (Հաագա),  որը իբրև թե մանրամասնում է Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքների խախտումները։

Այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանը ծանուցում ուղարկեց Հայաստան։

Վերլուծական