Հետևեք մեզ։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

10:59, 20 նոյեմբեր 2024
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ։ Հաղորդվում է, որ պատճառը եղել է Բաքվում COP29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն են «Ֆրանսիայի և տարածքներում նեոգաղութատիրության մասին»։

 

«Սա հետևում է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց հետևանքով էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և կանխարգելման ռիսկերի նախարար Անյես Պանիեր-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցություն համաժողովինձ Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասվում է  Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Վերլուծական