Հետևեք մեզ։

«Օրենքով գողի» կարգավիճակը պահելու մեջ մեղադրվող «Պզոն» արդարացվել է

11:43, 20 նոյեմբեր 2024
«Օրենքով գողի» կարգավիճակը պահելու մեջ մեղադրվող «Պզոն» արդարացվել է

«Օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, արդարացվել է։ Այս մասին հաղորդել է փաստաբան Էդգար Արամյանը։

«Դատախազության հերթական ֆիասկոն: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով/քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը/ մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ:
 
Պաշտպանությունը իրականացվել էր իմ և Արմեն Մելքոնյանի կողմից: Դատավոր Վ.Ջիվանյան»,- հաղորդել է նա։
 
 

Վերլուծական