Հետևեք մեզ։

Վերին Անտառային փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

01:23, 08 մայիս 2023
Վերին Անտառային փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 7-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:06-ին: