Երեկ մասնակցել եմ ՔՊ վարչության նիստին։ Ինձ հրավիրել էին՝ ԱԺ-ում լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պարզաբանումներ տալու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Մասնակցել եմ նիստի այդ հատվածին, ինձ հարցեր են տվել, որից հետո ես դուրս եմ եկել, քանի որ վարչության անդամ չեմ։ Չգիտեմ՝ որոշում կայացրե՞լ են, թե՝ ոչ։ Բոլորն էլ ինձ հետ շատ սիրալիր ձևով ճշտում էին, թե ինչպես եղավ, որ ես պարոն Քյարամյանին (Արգիշտի Քյարամյան, ՔԿ նախկին նախագահ-խմբ․) դիմեցի «արա» բառով։ Նմանատիպ հարցեր»,- ասաց Աղազարյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է մանդատը դնի այնպես, ինչպես պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ասաց․ «Ոչ, այդ հարցը չեմ քննարկում»։