Կիևում ԱՄՆ դեսպանատունը փակվել է՝ պայմանավորված հնարավոր «զանգվածային ավիահարվածի» մտավախությամբ։ Այս մասին ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նախազգուշացումները հնչել են մեկ օր անց այն բանից հետո, երբ Ուկրաինան օգտագործել է ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռները՝ ռուսական տարածքին հարվածելու համար:
«Զգուշավորությունից ելնելով` դեսպանատունը կփակվի, անձնակազմը կտարվի ապաստարան», - ասվում է հաղորդագրության մեջ։