Հետևեք մեզ։

Մեր ադրբեջանցի եղբայրները կորոշեն՝ միջանցքը անցնելու է Հայաստանով, թե՞ Իրանով․ թուրք նախարար

12:22, 20 նոյեմբեր 2024
Մեր ադրբեջանցի եղբայրները կորոշեն՝ միջանցքը անցնելու է Հայաստանով, թե՞ Իրանով․ թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ 

«Այդ ուղղությամբ մենք ադրբեջանական կողմի հետ արագ ձևով շարունակում ենք գործընթացները։ Մեր ադրբեջանցի եղբայրները կորոշեն, թե միջանցքը որտեղով է անցնելու՝ Հայաստանով, թե՝ Իրանով։ Այնուհետեւ այս միջանցքը Նախիջևանով կգա Թուրքիա։ Մենք ավարտեցինք մեր նախագիծը Թուրքիայում և կազմեցինք մեր մրցույթը։ Առաջիկա օրերին կսկսենք շինարարական աշխատանքները և կապահովենք ուղիղ տրանսպորտային կապը Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները