Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակցից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ

16:08, 20 նոյեմբեր 2024
Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակցից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը։

 

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։

Վերլուծական