Հետևեք մեզ։

Արման Եղոյանն ու Էստոնիայի դեսպանը կարևորել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությունն ու փոխայցերը

18:58, 20 նոյեմբեր 2024
Արման Եղոյանն ու Էստոնիայի դեսպանը կարևորել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությունն ու փոխայցերը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարևորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությունն ու փոխայցերը:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին:

Արման Եղոյանն անդրադարձել է մեր երկրում Եվրամիության առաքելության տեղակայմանը վերաբերող, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացներին` դրանցում ընդգծելով Էստոնիայի դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին:

Վերլուծական