Հետևեք մեզ։

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ նվաճեց, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե

19:47, 20 նոյեմբեր 2024
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ նվաճեց, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե

60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 

63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։

 
Հիշեցնենք՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները:
 
 
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար

Վերլուծական