ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը պարգեւատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին։
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Այս քաշային կարգում Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսակիրը ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։
Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ: