Հետևեք մեզ։

Տնտեսական, քաղաքական, ապակենտրոնացված համագործակցության և մշակութային. Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա աշխատանքային այցի բաղադրիչները

22:41, 20 նոյեմբեր 2024
Տնտեսական, քաղաքական, ապակենտրոնացված համագործակցության և մշակութային. Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա աշխատանքային այցի բաղադրիչները
Մեկնարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի՝ Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաք, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
 
Առաջին աշխատանքային հանդիպումը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում էր։
 
ՀՀ-ից մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, մարզպետի աշխատակազմի անդամներ, մարզի վեց համայնքների ղեկավարները։
 
Միջոցառումները կազմակերպվում են Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, ռեգիոնիալ խորհրդի աջակցությամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Լիոնում գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար՝ Լիոնում ՕՌԱ ռեգիոնալ խորհրդի կենտրոնատեղիում։
 
Այսօր և վաղը նախատեսված են պաշտոնական մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք սերտ կապերն ընդգծելուն ու ընդլայնելուն։
 
Դրանք ունեն չորս բաղադրիչ՝ տնտեսական, քաղաքական, ապակենտրոնացված համագործակցության և մշակութային։

Վերլուծական