Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։
Լրատվամիջոցի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական, ինչը բորբոքել է ՔՊ-ական վերնախավին։ Այդ պատճառով ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին. կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։
Oragir.News-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց, ինչպես նշվում է՝ վերջինս հերթական անգամ խուսափեց մեր լրատվամիջոցի հարցադրումներից։ Սկզբում նշեց, որ չի լսում մեզ, հետո հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Շրջանառվում են նաեւ տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը։