Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի ղեկավարը Իլհամ Ալիևը կհանդիպեն կիրակի՝ մայիսի 14-ին, Բրյուսելում ․ այս մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով լավատեղյակ պաշտոնական աղբյուրներին։
«Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն խաղաղ բանակցությունները Բրյուսելում»,-գրում է պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ հանդիպումը կկայանա ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
«Արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը՝ հարևանների միջև վիճելի սահմանների ֆոնին գրանցված մարտական գործողությունների պատճառով»,-գրում է Financial Times –ը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ