Այստեղ եմ՝ Վահե Ղազարյանին շնորհակալություն հայտնելու, նրա դերը, ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին և շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Վահե Ղազարյանին։
«Վահե Ղազարյանի պաշտոնավարումը համընկել է բարդ ժամանակաշրջանի հետ, նրա կատարած աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի։ Գիտեք, որ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, Վահե Ղազարյանի հետ 37 տարի գիտենք իրար, մանկությունից ընկերներ ենք։ Սա մի հանգամանք է, որը շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում էլ մի քիչ խանգարել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։