Մայիսի 7-ին ժամը 21:35-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում ՊՊԾ գումարտակի ծառայողից հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան փողոցում` «Եղբայրական հուշահամալիրի» դիմացի ճանապարհահատվածում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչը պարզել է, որ մայրաքաղաքի 37-ամյա բնակիչ Ա.Մ.-ն, նշված ճանապարհահատվածում վարելով «Nissan Note» ավտոմեքենան, բախվել է հանդիպակած երթևեկելի գոտով երթևկող Է. Գ.-ի վարած «ՎԱԶ-211440», Կ. Հ.-ի վարած «Volkswagen vento» և Ս. Բ.-ի վարած «Mitsubishi aitrek» մակնիշի ավտոմեքենաներին։
Պատահարի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։