Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ․ պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ, որոնց տարկետման ժամկետը ավարտվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31ը։
Որոշմամբ զորակոչման կենթարկվեն նաև այն կանայք, ովքեր կամավոր ցանկություն են հայտնել անցնելու պարտադիր զինծառայություն։
Նշվում է, որ պարտադիր զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։