Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ:
Ցերեկվա մրցահերթում ԱԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի Ռուսլան Ասլիկյանը (54 կգ). նա 1/16 եզրափակչում կմենամարտի վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ:
Ցերեկը ռինգ դուրս կգա նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը. նա 1/8 եզրափակչում կմենամարտի իրանցի Պուրիա Ամիրիի հետ:
Երեկոյան մրցահերթում քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի նաև Եվրոպայի փոխչեմպիոն,86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Քոչը: