Որոշ հետխորհրդային երկրների քաղաքական գործիչներ, հատկապես մերձբալթյան երկրների, ցանկանում են Վրաստանի հետ կապված «մեծ եղբոր» դեր խաղալ, դա չի ստացվի, մենք չենք պատրաստվում մտնել Եվրամիություն այս կանոններով։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Նախընտրական քարոզարշավում մենք տեսանք ուղղակի ֆինանսավորում դրսից: Հոկտեմբերի 20-ին հասարակական կազմակերպությունների կազմակերպած մեծ հանրահավաքը «Վրացական երազանքի» դեմ ֆինանսավորվել է, ի թիվս այլոց, Եվրամիության կողմից: Ինչպիսի՞ պահվածք է սա, ի՞նչ կապ ունի ծախսված գումարը Եվրոպայի, նրա արժեքների և մեր ջանքերի հետ: Մենք տեսնում ենք որոշ հետխորհրդային քաղաքական գործիչների, հատկապես մերձբալթյան երկրների քաղաքական գործիչների, ովքեր, կարծում եմ, հետևել են Մոսկվային և ինչպես է նա խաղում «մեծ եղբոր» դերը»,- ասել է Պապուաշվիլին։