Հետևեք մեզ։

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի հայտնվելը աղետալի հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար․ Զախարովա

13:20, 21 նոյեմբեր 2024
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի հայտնվելը աղետալի հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար․ Զախարովա

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի հայտնվելը աղետալի հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար և կնշանակի, որ դաշինքը կպատերազմի Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախիի հայտարարությունը Ուկրաինա եվրոպական երկրների ռազմական ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն դա չի հասկանում։

«Ես չեմ հասկանում, միգուցե նրանք չեն հասկանում, որ ՆԱՏՕ-ի կոնտինգենտի հայտնվելն Ուկրաինայի տարածքում կնշանակի, որ դաշինքը պատերազմի մեջ կմտնի մեր երկրի դեմ։ Այս մասին մենք նրանց բազմիցս ասել ենք։ Ի վերջո, դա աղետալի հետեւանքների կհանգեցնի ոչ միայն Եվրոպայի, այլեւ ողջ աշխարհի համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։