Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ մայիս 8-ին, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհեց, որ մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները պատշաճ ձևով չեն իրականացվում։
Նրա խոսքով՝ աշխատանքներ իրականցնող ընկերությունների նկատմամբ պահանջները պետք է խստացվեն։ «Ինչու՞ չի եղել, որ համապատասխան կապալառուները պետք է ունենան գործարանը, որ եթե փոսը փորում են, չգնան 10 օր չգիտեմ ինչ անեն այդ ասֆալտի հետ, հետո 11-րդ օրը բերեն կամ չբերեն՝ ասֆալտը վերականգնելու։ Այսինքն մենք 10-15 օր, 20 օր այդ փոսերով կգնանք, մինչև ինքն իր հարցերը լուծի»,-ասաց Ավինյանը։
Այնուհետև, հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքի որոշ նրբությունները, նա հորդորեց փոփոխություն մտցնել մրցույթների հայտարարություններում։ «Ես ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականությո՞ւն որոշի։ Մենք ուզում ենք՝ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն միանգամից ու նույն օրը։ Թե դա ոնց է լինում, ինչպես է արվում․․․ Միգուցե պետք էլ չէ գրել, որ գործարան է պետք։ Պետք է գրել, որ նույն օրը դա պետք է տեղի ունենա»,-ասաց փոխքաղաքապետը։