Հետևեք մեզ։

Ինտրիգ չկա. Զախարովան մեկնաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը

16:20, 21 նոյեմբեր 2024
Ինտրիգ չկա. Զախարովան մեկնաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է զանգի հետ կապված իրավիճակը։


Նշենք, որ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Զախարովան հեռախոսազանգ է ստացել,  նրան հանձնարարել են չմեկնաբանել Ուկրաինայի ուղղությամբ բալիստիկ հրթիռային հարվածը:

«Մինչ ճեպազրույցը համացանցում հակասական նյութերի հետ կապված հարցեր կային։ Փորձագետների հետ ճշտեցի՝ արդյո՞ք դա մեր թեման է, պատասխանը տրվեց ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,- ասել է Զախարովան։