Հետևեք մեզ։

Այսօր Հարավային Կովկասում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Հաքան Ֆիդան

17:00, 21 նոյեմբեր 2024
Այսօր Հարավային Կովկասում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Հաքան Ֆիդան

Այսօր Հարավային Կովկասում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ, հայտնում է CNN Türk-ը։

Նա կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։

«Մենք ողջունում ենք պատերազմից հետո խաղաղության և կայունության Հայաստանի ընտրությունը և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,-ասել է նա։

Ֆիդանը հիշեցրել է, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ անձանց։

«Հոկտեմբերին Ստամբուլում «3+3» հարթակի հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գալով ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար»,-ասել է թուրք նախարարը։