Հետևեք մեզ։

Նոյեմբերի 24-ին մարզասերներին հրավիրում եմ Համալիր. Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

19:06, 21 նոյեմբեր 2024
Նոյեմբերի 24-ին մարզասերներին հրավիրում եմ Համալիր. Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը գրում է.


«Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 24- ին՝  կիրակի օրը, ժամը 18:00-ին,  կայանալու է Բասկետբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։ Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ:

 

Մենք ևս ունենք ուժեղ ազգային թիմ, կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք և մենք մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ: Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական  աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո:

 

Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։ Սիրո՛վ բոլոր մարզասերներին հրավիրում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա  գտնվելու դիտարժան այս  խաղին և մեր ներկայությամբ աջակցելու մեր բասկետբոլիստներին:  Կհանդիպենք նոյեմբերի 24-ին»: