Հետևեք մեզ։

Վրաերթ Էրեբունիում՝ վիճաբանության, ծեծկռտուքի ժամանակ

19:30, 21 նոյեմբեր 2024
Վրաերթ Էրեբունիում՝ վիճաբանության, ծեծկռտուքի ժամանակ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը, որը ձևակերպվել էր՝ իբրև անզգույշ վրաերթ։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նոյեմբերի 20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել մի քաղաքացի։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանն է։ Մինչ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊՀ բաժնում քննություն էր իրականացվում՝ հայտնաբերելու անհայտ մակնիշի ավտոմեքենան և վարորդին, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվում են օպերատիվ տեղեկություններ, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ  վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ էլ նշված անձին վրաերթի են ենթարկել։

 

 

Վերլուծական