ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այսօր իր և Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստից առաջ լրագրողները հիշեցրին, որ հինգ տարի առաջ այս օրը՝ 2018-ի մայիսի 8-ին, ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։
ԲՀԿ-ի հետ միասին Փաշինյանին վարչապետ ընտրեցին նաև Դաշնակցություն, «Ելք» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության մի մասը։ Հարցին՝ չի՞ փոշմանել իր ընտրության համար, Ծառուկյանն արձագանքեց․ «Այսինքն՝ ինչի՞ համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն ա փոխվել։ Երկրում, ասենք, թե անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ ա, դուք ո՞նց եք մտածում»։
Անդրադառնալով իրեն մեղագրվող արարքին՝ 2017 թվականին ընտրակաշառք բաժանելուն, Ծառուկյանն ասաց․ «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել ա, ես կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճեին»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ