ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձ է հղել։
Նա հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին 6 ATACMS հրթիռ, իսկ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։
«Հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերում ՌԴ վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։ Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա»,- ասել է ՌԴ նախագահը։
«Հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերում ՌԴ վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։ Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա»,- ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հատուկ ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն և հայելային կերպով կպատասխանի էսկալացիային.
Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։