Հետևեք մեզ։

Լիբանանի արևելքում իսրայելական ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 47-ի. նահանգապետ

20:12, 21 նոյեմբեր 2024
Լիբանանի արևելքում իսրայելական ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 47-ի. նահանգապետ
Լիբանանի արևելքում բնակավայրերի իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի: Այս մասին հայտնել է Բաալբեկ-Հերմելի նահանգապետ Բաշիր Հոդրը։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 20 անձ է մահացել։
 
 
«Զոհերի թիվը հասել է 47-ին, իսկ 22 բնակիչ էլ վիրավոր է։ Որոնողափրկարարական օպերացիաները շարունակվում են»,– Х–ի իր միկրոբլոգում գրել է Հոդրը։
 
Քաղպաշտպանության զեկույցների համաձայն` Լիբանանի արևելքում՝ Բաալբեկ-Հերմել նահանգում, նոյեմբերի 21-ին ռմբակոծության է ենթարկվել 15 բնակավայր:

Վերլուծական

Ամենաընթերցվածները