Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ։ Շնորհավորում եմ հայ ազգին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ․ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
«ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, և այս տարի Երկրապահի 30-ամյակն է։ Ուրիշ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ Շուշիի ազատագրման օրն է, Շուշին օկուպացված է, Շուշին, Հադրութը հետ բերելու՞ ենք, թե՞ ոչ, Սասուն Միքայելյանը կրկնեց․ «Քաղաքական հարցերի չեմ պատասխանում, պիտի ազատագրվի, լեզվով չէ՝ գործով»,- ասաց ԵԿՄ նախագահը՝ հավելելով, «իմ հարցերին պատասխանում եմ ճակատում»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ