Հետևեք մեզ։

Բուդապեշտի հուշագրով Ուկրաինան կորցրեց իր միջուկային զենքը՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ստացած երաշխիքների դիմաց․ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

08:06, 22 նոյեմբեր 2024
Բուդապեշտի հուշագրով Ուկրաինան կորցրեց իր միջուկային զենքը՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ստացած երաշխիքների դիմաց․ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հայտարարություն է տարածել։


«1994 թվականին Բուդապեշտի հուշագրի ստորագրմամբ Ուկրաինան կորցրեց իր միջուկային զենքը՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ինքնիշխան սահմանների և անկախության երաշխիքների դիմաց։


Ուկրաինան կատարել է իր պարտավորությունները, երաշխավորները՝ ոչ»,- ասված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ 1994 թվականի դեկտեմբերի 5-ի «Բուդապեշտի հուշագրով» (Անվտանգության երաշխիքների հուշագիր՝ կապված Ուկրաինայի՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրին միանալու հետ), Ուկրաինան հրաժարվեց իր տարածքում մնացած խորհրդային միջուկային զինանոցից և. այն վերաբաշխեց Ռուսաստանին կամ ոչնչացրեց, իսկ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն երաշխավորեցին Ուկրաինայի անվտանգությունը՝ խոստանալով.

Հարգել Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և սահմանները։

Զերծ մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից։

Զերծ մնալ տնտեսական պարտադրանքից, որն ուղղված է Ուկրաինայի կողմից իր ինքնիշխանությանը բնորոշ իրավունքների իրացումը սեփական շահերին ստորադասելուն և այդպիսով ցանկացած տեսակի առավելություններ ապահովելուն:

Անհապաղ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ օգնություն ցուցաբերելու Ուկրաինային՝ միջուկային զենքի գործադրմամբ ագրեսիայի ենթարկվելու դեպքում՝ որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները