Flyone Armenia ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան-Դուբայ-Երևան չվերթը։ Ընկերությունից պարզաբանել են հետևյալը․ «Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ Քանի որ Flyone Armenia ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքներն պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ