Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության, պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ, նշվում է որոշման մեջ։
Վարժանքների ընթացքում քաղաքացիներից յուրաքանչյուրը ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օրով։